Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման գործիք, ինչքան էլ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար. Թորոսյան

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Գրառման մեջ ասված է.
«Խուլիգանակրատիա…
Ահա թե ինչ են ուզում Երևանի կենտրոնի երթևեկությունը վերջին ամսում խաթարած գործիչներն ու նրանց հետևորդները։
Բարեբախտաբար ոչ մի ողջամիտ և ազնիվ մարդ չի կարող ցանկանալ տարատեսակ խուլիգանների, քարերով իրենց թուլությունն ու անկարողությունը ի ցույց դնող չկայացած գործիչների տեսնել իշխանության մեջ»:
Կարծիքներ