Եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտություն կա. ինչ են քննարկել ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանը

Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:
Հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։
Ռուսական կողմն ընդգծել է եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։
Կարծիքներ