ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին և գրել.
«ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսալու բարոյական իրավունք անգամ չունի, նույն ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ:
ԼՏՊ֊ն էլ, Սերժն էլ, Քոչարյանն էլ իմացել են Կտրիճ Ներսիսյանի զավակ ունենալու մասին ու լռել են մինչ օրս, կեղծելով իրականությունն ու մոլորեցնելով նույն ժողովրդին:
Նույն ԼՏՊ-ն Սերժին ու Քոչարյանին պատուհաս բերեց էս ժողովրդի գլխին, իսկ հիմա երեսպաշտի նման խոսում է ժողովրդի անունից»:
Կարծիքներ