Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի մտքին և այլ հայտարարությունների:
«Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել: Իլուրին տված հարցազրույցում նա ասել է՝ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին...
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»: Սրանով նա փաստորեն հավասարկության նշան է դնում վարչապետի ու հայ ինքնության դեմ հանցանք գործած ռուս կայսեր միջև:
Սա ասում է մի մարդ, որը նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների ԿԵՂԾՄԱՆ ԿՆՔԱՀԱՅՐՆ է՝ Վանոների միջոցով: Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի:
Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է: Լսեք Տիրան սրբազանին ու ԼՏՊ-ի էջն էլ փակենք ընդմիշտ»,- գրել է Հարությունյանն ու տեսանյութ հրապարակել:
Կարծիքներ