Շնորհավորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ. Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ խաղաղության հաստատման ուղղությամբ արած կարևոր քայլի կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները տոնում է այսօրվա պատմական խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նախագահ Թրամփը միավորեց այս կողմերին և միջնորդ դարձավ մի համաձայնագրի կնքման, որը վերջ է տալիս տասնամյակներ շարունակված հակամարտությանը։ Սա երկու երկրների համար էլ հնարավորություն է՝ առաջ շարժվելու և կենտրոնանալու Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացման համար, ինչը առևտրային համաձայնագրեր և բարգավաճում կբերի ինչպես ամերիկյան ժողովրդին, այնպես էլ Հայաստանին ու Ադրբեջանին։ Մենք շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ։
Կարծիքներ