ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին
 
            Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե անհնար է լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը` Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ