Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկեր Բահրամ Էյնոլլահիին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ իրանցի գործընկերոջը՝ դոկտոր Բահրամ Էյնոլլահիին նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ։

Ձեզ և Իրանի ժողովրդին ուժ եմ մաղթում այս դժվարին պահին»,- «X»-ի իր միկրոբլոկում գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում