Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հուջարաթի նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ India Today-ը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Times of India-ն պարզաբանում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787 Dreamliner էր։

Air India-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքնաթիռն Ահմեդաբադից ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ 

Ըստ ANI գործակալության՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից դուրս գտնվող քաղաքային տարածքում։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում