Կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

Կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։ 

Այս մասին Միրզոյանը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը: 

Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում»,- ասվում է նրա գրառման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում