Փախչող ընդդիմության մայրամուտը

Փախչող ընդդիմության մայրամուտը. Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1-ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Այժմ եկեք արձանագրենք 3 բան.
Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,
Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,
Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։
Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։
Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,֊ գրել է նա։
Կարծիքներ