Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին

Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում լրագրողների հետ ասուլիսում հստակեցրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամկետների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՏՄ-ում մնալը ռուսական ճնշումների հետևա՞նք է, վարչապետը հերքել է՝ ընդգծելով, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, և ԵԱՏՄ-ից դուրս գալը ուղիղ կապված է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ։

«Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանն անդամ լինելը և Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք: Դա կարող է համատեղելի լինել մինչև 2030 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2026 թվի դեկտեմբերը, կամ մինչև 2027 թվի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։ Դա մեր ինքնիշխան որոշումն է»,- ընդգծել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում