Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո Սևանա լճից դուրս է բերվել ջրահեղձ եղած 36-ամյա տղամարդու դին

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո Սևանա լճից դուրս է բերվել ջրահեղձ եղած 36-ամյա տղամարդու դին

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, որ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դին, ապա մոտեցրել ափին, այնուհետև փրկարարները պատգարակով դին մոտեցրել են դիատարին:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում