Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պաշտոնական էջը ներկայացրել է «Լադանիվա» խմբի օգտին քվեարկելու կարգը։

«Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

«Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- ասված է Եվրատեսիլի պաշտոնական էջում։

Նշենք, որ «Լադանիվա»-ն հանդես է գալու «Ժակո» երգով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում