Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան դրական է նայում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին։ ՌԴ և ՀՀ հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր, սակայն առաջնորդները քաղաքական կամք ունեն դա քննարկելու համար։
Մենք կսպասենք բանակցությունների արդյունքներին։ Կա քաղաքական կամք՝ այս երկխոսությունը շարունակելու համար։ Մենք հակված ենք լավատես լինելուն»,- ասել է Պեսկովը։
Կարծիքներ