Աճուրդի կհանվի Նապոլեոնի հայտնի գլխարկներից մեկը

Նապոլեոն Բոնապարտի գլխարկներից մեկը սեպտեմբերին աճուրդի կհանվի Փարիզում։
«Նապոլեոնի մշտական ներկայությունն արվեստում եւ նրա պատկերագրության գերակշռությունը վկայում են այն տևական հմայքի մասին, որ աշխարհն ունի նրա նակտմամբ»,- ասվում է Sotheby-ի կայքում:
1814 թվականին քաղաքական գործիչ Սըր Մայքլ Շոու Ստյուարտի կողմից գնված գլխարկը փոխանցվել է սերնդից սերունդ: Ակնկալվում է, որ գլխարկը կվաճառվի 473 546-ից 710 319 դոլարով:
Կարծիքներ