Wizz Air-ը հայտարարում է Երևան-Բրատիսլավա նոր ուղղության մասին

 Wizz Air-ը հայտարարում է Երևան-Բրատիսլավա նոր ուղղության մասին

Նոյեմբերի 21, 2025, Երևան – Հայաստանի առաջատար ավիաընկերություններից «Wizz Air»-ն այսօր հայտարարել է Երևանից դեպի Բրատիսլավա (Սլովակիա) նոր ուղղության բացման մասին։ Նոր ուղղությամբ թռիչքները կմեկնարկեն 2026 թվականի հունվարի 13-ին և կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ՝ ամառային ամբողջ սեզոնի ընթացքում։ Տոմսերն արդեն հասանելի են, դրանք հնարավոր է գնել wizzair.com կայքում կամ ավիաընկերության բջջային հավելվածի միջոցով՝ սկսած մոտ 13․000 դրամից (29.99 եվրո)[1]։ Բրատիսլավան, որը գտնվում է Դանուբ գետի ափին, հայտնի է իր ջերմ միջավայրով և գեղեցիկ պատմական փողոցներով։

Այստեղ այցելուները կարող են տեսնել կարևոր տեսարժան վայրեր՝ Բրատիսլավայի ամրոցը, Սուրբ Մարտինի տաճարը և Հին քաղաքի հրապարակը։ Դե իսկ հայտնի «UFO» դիտահարթակն առաջարկում է քաղաքային անկրկնելի տեսարաններ։ Բրատիսլավայում կան թանգարաններ, հարմարավետ սրճարաններ և գետափին գտնվող զբոսայգիներ, որոնք զբոսաշրջիկներին ապահովում են հարմարավետ ու խաղաղ միջավայրով։

Քաղաքում համատեղված են պատմությունը, մշակույթն ու ժամանակակից կյանքը, ինչն այն դարձնում է հաճելի ուղղություն ընտանիքների, մշակույթի սիրահարների և երիտասարդ ճանապարհորդների համար, որոնք ցանկանում են հաճելի և հետաքրքիր եվրոպական ուղևորություն ունենալ։ Դեպի Բրատիսլավա թռիչքների մեկնարկով «Wizz Air»-ը շարունակում է Հայաստանի ուղևորներին առաջարկել ուղիղ և մատչելի միջազգային ճանապարհորդության լայն հնարավորություններ, ինչը ոչ միայն ամրապնդում է ընկերության առաջատար դիրքը, այլև խթանում զբոսաշրջային հոսքերը Հայաստանի և Սլովակիայի միջև։
 

«Մենք ուրախ ենք Բրատիսլավան ավելացնել մեր ցանցին՝ Հայաստանից՝ երկրից, որը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ջերմ հյուրասիրությամբ և ճանապարհորդների կողմից աճող հետաքրքրությամբ։ Այս տարի սա արդեն իններորդ նոր ուղղությունն է Երևանից։ Ամեն նոր ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք ճանապարհորդության ընթացքում ուղևորներին ավելի բազմազան ուղղություններ և առավելագույն հարմարավետություն ապահովելու մեր հանձնառությունը, միևնույն ժամանակ պահպանելով մատչելի գներն ու չվերթերի որակը», – նշել է Անաստասիա Նովակը՝ «Wizz Air»-ի կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցությունների մենեջերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում