Գուտերիշը հորդորել է չմոռանալ գլոբալ խնդիրների մասին Ուկրաինայի հակամարտության ֆոնին

Ուկրաինայի հակամարտությունը չի վերացնում կլիմայական փոփոխությունների եւ համավարակի խնդիրը, դրանք պետք Է մնան միջազգային հանրակցության ուշադրության կենտրոնում: Մայիսի 11-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուկրաինայի իրադարձությունների պատճառով վտանգ Է առաջացել, որ կդադարեն լուրջ վերաբերվել կլիմայի փոփոխությանը: Բայց այդ խնդիրը պետք Է մնա ուշադրության կենտրոնում»,- ասել Է նա:
Ինչպես նշել Է գլխավոր քարտուղարը, ցանկացած հակամարտություն «վաղ թե ուշ կավարտվի բանակցություններով», բայց կլիմայի փոփոխությունները կմնան մարդկության հետ: Գուտերիշը նաեւ նշել Է, որ համավարակը տակավին չի ավարտվել եւ անհրաժեշտ Է շարունակել գլոբալ պատվաստման աշխատանքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 11-ին գտնվում Է Ավստրիայում, որտեղ գործում Է կազմակարպության բաժանմունքներից մեկը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ Է ունենում Ավստրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ