Մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, լրագրող Կորյուն Խումարյանը

Մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, լրագրող Կորյուն Խումարյանը

Կյանքից հեռացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, լրագրող Կորյուն Խումարյանը, ում 70-ամյակը լրանալու էր նոյեմբերի 1-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հայտնել է նրա որդին՝ Գարեգին Խումարյանը՝ տեղեկացնելով, որ Խումարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին՝ 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը: Եկեղեցուց կշարժվեն 13:00-ին։

Կորյուն Խումարյանն  ավարտել է  Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, եղել է  ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի, հետագայում Հայաստանում ռուսաստանյան հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը։  1999 թվականից մինչև օրս`«Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրենն էր։ 

1981-ին  արժանացել է  ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի», 1982-ին՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի։

Հատկապես մեծ է նրա դերը հայաստանյան  հեռուստառադիոլրագրության զարգացման գործում։ Լրագրողների մի քանի սերունդ սովորել է նրանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում