ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի. Ֆրենկ Փալոնը՝ Տեղի միջադեպի մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը երեկ Տեղ գյուղի սահմանայի միջադեպը որակել է ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանք Հայաստանի դեմ։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փալոնը գրել է.
«Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնար են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի»։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր:
Կարծիքներ