Չավուշօղլուն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Ստոլտենբերգը Թուրքիա է ժամանել մասնակցելու Անթալյայի դիվանագիտական ֆորումին:
Ստոլտենբերգին Անթալիայում դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նախատեսվում է Ստոլտենբերգի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Կարծիքներ