Ինչու եք անիծում մի մարդու, ով ռուս-թուրքական լեշերի տակից արնոտ վերքերով կանգնել և պետության սահման է գծում. Սուքիասյան

Ինչու եք անիծում մի մարդու, ով ռուս-թուրքական լեշերի տակից արնոտ վերքերով կանգնել և պետության սահման է գծում. Սուքիասյան

«Քրիստոնե-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ուզում եմ մի բան ասել մեզ և մեր ժողովրդին. ես ներկայացնում եմ Քրիստոնեա - ժողովրդավարական կուսակցությունը, ես քրիստոնեա եմ և կրում եմ քրիստոնեության փիլիսոփայության հիմնարար սկզբունքները:

Բայց ամենից բարձր, ամեն ինչից վեր ինձ համար իմ պետությունն է` Աստվածաշնչյան Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը:

Հիմա հարց մեր հայրենակիցների մի հատվածին. ինչո՞ւ է, որ դուք ամեն ինչից բարձր եք դիտում ձեր տունը, ձեր քթի տակը, ձեր պապու գերեզմանը, ինչո՞ւ: Ինչո՜ւ եք անիծում մի մարդու, ով այսքան տառապանքներից հետո, ռուս-թուրքական լեշերի տակից արնոտ վերքերով կանգնել և պետության սահման է գծում, փորձում ազատել հայությանը և Հայաստանը 200 տարվա աղետից, ցեղասպանությունից, մանկագողությունից, անիրավությունից` ձեզ տալով ազատություն, անկախություն և անվտանգ ու պրոգրեսիվ, արժանապատիվ կյանքի հնարավորություն: Եվ այդ ամենը անելով սեփական անձի, սեփական ինքնասիրության գիտակցված ոտնահարման միջոցով:

Ուզում եմ ձեզ ասել հետևյալը. եթե իշխանության լիներ Քրիստոնեա - ժողովրդավարական կուսակցությունը, դուք չէիք էլ հասցնի տրտնջալ, որ, ենթադրենք, ձեր պապու տունը անցնում է պետական սահմանի գծով, և որ պետությունը չի կարող այդ տունը տեղափոխել. այդ պարագայում դուք ձեր ծոծրակին այնպիսի ուժգնությամբ կզգայիք պետության ծանրությունը, որ ինքնակամ վազքով ձեզ համար տուն կկառուցեիք պետության մեկ այլ տարածքում:

Ես խնդրում եմ մեր հայրենակիցներին. մի նեղացեք, մի դիմադրեք. ձեր առջև իր ողջ հասակով կանգնում է ձեր պետությունը: Օգնեք քրիստոնեաբար այդ պետության ծննդին և պատրաստվեք գալիք ձեռքբերումներին»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում