Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկման ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության վճռական հանձնառությունը պայմանագրին։ Այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Պատվիրակությունն ընդգծել է զինաթափման գործընթացը առաջ մղելու և միջուկային հակամարտության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։
Նշվում է նաև, որ Հայաստանը կարևորել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դերը՝ միջուկային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության խթանման գործում։


Կարծիքներ