Բլինկենը հորդանանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Բլինկենը հորդանանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը ուրբաթ օրը հեռախոսով քննարկել է տարածաշրջանում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։

Բլինկենն ու Աս-Սաֆադին քննարկել են «Իրանի կողմից տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Գազայի ճգնաժամի կայուն ավարտին հասնելու դիվանագիտական ջանքերը, որոնք կայուն խաղաղություն և անվտանգություն են ապահովում ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում