Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու
Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է։
Ես զգուշացնում եմ սփյուռքի որոշ ներկայացուցիչնեչրի, որ այս դավադիր պլանում ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգութունը և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել, շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերաների դիմակի տակ թաքնված Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, աչք դրածների հայացքն ուղղելու ենք ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով»,- ասաց Փաշինյանը։


Կարծիքներ