Հրշեջները մարել են Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ավտոտեխսպասարկման կետերից մեկի հրդեհը․ տուժածներ չկան

Հրշեջները մարել են Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ավտոտեխսպասարկման կետերից մեկի հրդեհը․ տուժածներ չկան

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է ավտոտնակ․ ներսում ավտոմեքենա կա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիրի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 72 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։30-ին, մարվել՝ 12։45-ին։ Այրվել է շինության պլաստմասսե առաստաղը (մոտ 72 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի խցիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում