Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Վաշինգտոնում հանդիպել ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բեն Քարդինի հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ներկայացրել ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները: Քննարկել ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորագույն բաղադրիչ:

Սենատոր Քարդինը աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները»,- գրել է Կոնջորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում