Արքայազն Էնդրյուին կարող են դատել ԱՄՆ-ում

Նյու Յորքի դուքս արքայազն Էնդրյուն՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II միջնեկ որդին, կկանգնի ամերիկյան դատարանի առջեւ՝ Վիրջինիա Ջուֆրի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, հայտնում է BBC-ն։
Էնդրյուն հրավիրվել է լսումների Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան, երբ դատարանը հրաժարվեց մերժել նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։
Ջուֆրեն արքայազն Էնդրյուին մեղադրում է բռնաբարության երեք դրվագում։ Առաջին անգամ, երբ նա ստիպված էր սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ Գիսլեն Մաքսվելի առանձնատանը, երկրորդը տեղի է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի առանձնատանը, երրորդը՝ նրա սեփական կղզում։ Հայցվորն ընդգծել է, որ ենթադրյալ հանցագործության պահին ինքը 17 տարեկան էր:
Կարծիքներ