Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և լրացուցիչ 3 մարտական հաշվարկ էլ թիվ 11, թիվ 13 և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Առևտրի կենտրոնը սահմանազատվել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի «KFC» արագ սննդի կետում:

Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում