Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Լևոն Հովհաննիսյանին, Սուրեն Գրիգորյանին և Սարգիս Մադաթյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալներ։
Կարծիքներ