Սա առաջին անգամը չէ․ երբ պարտվում են, էս թեզն են առաջ բերում. Թունյանը՝ ընդդիմության հայտարարությունների մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:
«Էս մարդկանց տրամաբանությունը...
Ասում են՝ Վաղարշապատում ՔՊ-ն ստացել է ընտրության գնացածների 48.6%-ը, բայց քանի որ պոտենցիալ ընտրողների կեսից ավելին չի գնացել ընտրության, հետևաբար Արգիշտի Մեխակյանին ընտրել է վաղարշապատցիների 21-22%-ը, հետևաբար սա հաղթանակ չէ, Մեխակյանն էլ փոքրամասնության քաղաքապետն է:
Դե սա առաջին անգամը չէ. երբ պարտվում են, էս թեզն են առաջ բերում:
Բայց, օրինակ, երբ Գյումրիում իրենց ասած տրամաբանությամբ ընտրության իրավունք ունեցողների 8.5%-ի քվեին (9500 ձայն՝ 111 հազարից) արժանացած մեկը դարձավ քաղաքապետ, դա համարեցին մեծագույն հաղթանակ:
Ո՛չ ցածր մասնակցությունն էր իրենց կաշկանդում, ո՛չ քաղաքապետի կրիմինալ կենսագրությունը, ո՛չ էլ այն փաստը, որ հաղթողը Կոմունիստական կուսակցության ցուցակով էր առաջադրված:
Ինչևէ, իրենց գործն է:
Արգիշտի Մեխակյանը լինելու է ոչ միայն իրեն ընտրած, այլ նաև ընդդիմությանը ձայն տված և ընտրություններին չմասնակցած վաղարշապատցիների քաղաքապետը: Ու համոզված եմ՝ իր նվիրված աշխատանքով կառավարության հետ համատեղ Վաղարշապատը դարձնելու է ավելի բարեկեցիկ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաք:
Արգիշտի՛ ջան, ապրես, քեզ համբերություն ու բեղմնավոր աշխատանք»,- գրել է Թունյանը:


Կարծիքներ