Հարկադիր պարապուրդում է մոտ 12 հազար մարդ. փոխվարչապետ

Հարկադիր պարապուրդում է մոտ 12 հազար մարդ. փոխվարչապետ

Նախնական գնահատականներով՝ Հայաստանում ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդում է մոտ 12 հազար մարդ։ ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, որ  ավելի կարևոր էր հասկանալ, թե որքան մարդ է պահպանել աշխատանքը, բայց չի վարձատրվել։

«Իրականում այդ ուղղությամբ մենք արդեն երրորդ անգամ կրկնում ենք դրամաշնորհային միջոցառում, որի նպատակն է անհատույց օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք աշխատատեղ և աշխատավարձի ֆոնդ չեն կրճատել»,- ընդգծեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝  1,5-2 ամիս կպահանջվի, որպեսզի պարզ լինի՝ տնտեսությունը դուրս եկավ շոկից, թե՞ աշխատատեղեր կրճատվեցին։

«Իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք բիզնեսում հանգեցնում են ծախսերի կրճատման։ Այդ խնդիրն առաջանում է մասնավոր հատվածի ձեռնարկություններում։ Միջոցառում համար 1՝ մենք անմիջապես հատկացրել ենք ռեսուրսներ, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա անտոկոս դրամական միջոցներ ներգրավել, որպեսզի կարողանա աշխատավարձեր վճարել։ Նույնն արել ենք երրորդ միջոցառմամբ, այլ միջոցառումներով, այսինքն՝ աշխատատեղերի պահպանման ուղղությամբ ամեն ինչ արվում է»,- կարևորեց  Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում