Նախնական տվյալներով՝ 12.000 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է. Մհեր Գրիգորյան

Նախնական տվյալներով՝ 12.000 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է. Մհեր Գրիգորյան

Այս փուլում անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանում քանի մարդ է պահպանել աշխատանքը, սակայն չի վճարվել: Այժմ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Այս մասին հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարությունը դրամաշնորհային ծրագիր է իրականացնում այն ընկերություններին աջակցելու համար, որոնք չեն կրճատել աշխատատեղերն ու իրենց աշխատակիցների աշխատավարձերը:

«Ըստ նախնական տվյալների՝ հարկադիր պարապուրդն այժմ տարածվել է 12 000 մարդու վրա»,- ասաց փոխվարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում