Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին

«Իմնեմնիմ»-ի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է։
Նրանց նկատմամբ որպես խափանման նոր միջոց կիրառվել է վարչական հսկողությունը։
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատավոր Տիգրան Ոսկանյանը ինքնաբացարկ էր հայտնել, դատական նիստը հետաձգվել էր։
Նախորդ ամիս հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:
Կարծիքներ