Թուրքագետ-ադրբեջանագետների, ցորենագետ-բենզինագետների կողքին մի 2 ռուսագետ չկա՞, որ խոսի, թե՞ կարևոր չէ. Եղոյան

Թուրքագետ-ադրբեջանագետների, ցորենագետ-բենզինագետների կողքին մի 2 ռուսագետ չկա՞, որ խոսի, թե՞ կարևոր չէ. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին և ընդդիմության ու մամուլի լռությանը:

«Հայկական մամուլում փնտրում ու չեմ գտնում Ռուսական պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է հատուկ ռազմական գործողություն սկսել։ Ոչ միայն այդ հայտարարությունը չեմ գտնում, այլև չեմ տեսնում նաև դրա վերաբերյալ քննարկումներ, հարցեր, հարցումներ, կարծիքներ, բանավեճեր, հրատապ մամուլի ասուլիսներ, շտապ հավաքներ։ Տեսա միայն կարծիք հարցնողների վրա մի երկու հոգու մուննաթ, իսկ բուն ասվածի վերաբերյալ քննարկումներ մեր ազատ մամուլը ե՞րբ է սկսելու։

Թուրքիայի ու Ադրբեջանի հայտնի ու անհայտ լրագրողների, փորձագետների, բլոգերների, պատահական անցորդների խոսքը հայկական մեդիա բերող և դրանց վրա աշխարհաքաղաքական վերլուծություններ կառուցող, հեռախոսը ձեռքներին, հունվարյան սառույցի վրայով վազելով հարցեր տվող լրագրողները լուռ են, չեն նկատել աշխարհում ամենահայտնի ռուս լրագրողի սպառնալիքը։ Լուռ է նաև ընդդիմությունը։ Մեր բազմաթիվ թուրքագետների, ադրբեջանագետների, ցորենագետների ու բենզինագետների կողքին գոնե մի երկու ռուսագետ չկա՞, գոնե նրանք մի փորձագիտական կարծիք ասեին։

Ղազախական ցորենի լաբորատոր փորձաքննության հետևից Միջին Ասիայի հեռուները հասնում են, Լուգանսկի քաղաքացի, Հայաստանում անհայտ մի թուրք լրագրողի կեղծ լուրը Հայաստանում 10 մզկիթներ կառուցելու մասին տարածում են, բայց պարոն Սոլովյովին անտեսում են։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ինչո՞ւ մեր հանրությանը չեք տեղեկացնում Ռուսաստանից հնչող այս սպառնալիքի մասին և մեկնաբանում այն։ Ինչո՞ւ այն չեք դարձնում քննարկման թեմա։ Դա էակա՞ն չէ, ոմն Օկայ Դեպրեմից ավելի քիչ ուշադրության արժանի՞ է Վլադիմիր Սոլովյովը։ Չկա-չկա, այն երկուշաբաթական ֆրանսիական դոմեյնով սունկ կայքի չափ էլ չկա՞, որ կեղծ լուր էր տարածել, թե վարչապետը Մարսելում իբր առանձնատուն է գնել։ Լուրջ չեք վերաբերվո՞ւմ իր ասածին, թե՞ համարում եք, որ վատ բան չի ասել»,- գրել է Եղոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում