Եպիսկոպոսները վրդովված են․ Արշակի հարցով Կտրիճը ջայլամություն է անում

Եպիսկոպոսները վրդովված են․ Արշակի հարցով Կտրիճը ջայլամություն է անում

Medianews-ը գրում է.

Տևական ժամանակ է, որ Կտրիճը յոթ եպիսկոպոսներից կազմված խորհուրդ է ստեղծել՝  դիվանապետ Արշակին վերագրվող անպարկեշտ բնույթի տեսանյութերն ուսումնասիրելու և կարծիք հայտնելու համար:

Անցնում են օրերը, սակայն, սայլը տեղից չի շարժվում: Ստեղծված վիճակը անհասկանալի է հոգևոր դասի և մանավանդ եկեղեցու հավատացյալների համար: Բոլորի մտքում նույն հարցն է հնչում շարունակ, թե ինչու Կտրիճը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ, ինչն է վերջապես նրան հետ պահում գործելու եկեղեցու կարգուկանոնի համաձայն: Եթե Կտրիճն իրոք անկեղծ է և անաչառ, ապա պարտավոր րոպե առաջ լուծում տալ հարցին,ժամանակավորապես դադարեցնել Արշակի հոգևոր և վարչական գործունեությունը:

Սակայն Կտրիճի ջայլամային պահվածքից ակնհայտ է, որ կամ Արշակի կողմից ճնշում կա նրա վրա, կամ ուրիշ մի տեղից:

Փոխարենը Կտրիճն առանց երկար մտածելու Արշակի հետ գնում է ՏԻՄ ընտրությունների, ամենուր պահում իր կողքին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի վարումը նրան վստահում: Ստացվում է, որ Արշակի հանդեպ Կտրիճի վստահությունը, նրանից ունեցած կախվածությունն ավելի մեծացել է հատկապես նրան վերագրվող խայտառակ նյութերի հրապարակումից հետո:

Արդյո՞ք Արշակին վերագրվող խայտառակ, քրիստոնյա մարդու և վերջապես հայի ուղեղում չտեղավորվող տեսանյութերը չեն օրինականացնում Գարեգին Բ անունը սբ. Պատարագի ժամանակ չհիշատակելու որոշումը:

Սայկայն սա ամենը չէ,  Կտրիճն իր, իր եղբոր և իրեն շրջապատող փոքրիկ խմբակին վերագրվող մեղսագրումների առնչությամբ ևս շարունակում է լռել՝ կարծելով ժամանակը մոռացնել կտա դրանց մասին:

Մի բան հստակ է, եթե Կտրիճը շարունակի Արշակին վերագրվող սրբապղծությունը կոծկել կամ հավատարիմ մնալ ջայլամի իր հին քաղաքականությանը, ապա  քայլ առ քայլ հիմքեր է ստեղծում եպիսկոպոսների կողմից իր հրաժարականի պահանջի համար, քանի որ հրաժարվում է «ուղիղ վարդապետությամբ» Հայ եկեղեցին առաջնորդելու իր պարտավորությունից, որն ուխտել է կաթողիկոսական օծում ստանալիս:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում