Նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի անդամներ լծված են ժողովրդին մանիպուլացնելու գործին. Հովհաննիսյան

Նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի անդամներ լծված են ժողովրդին մանիպուլացնելու գործին. Հովհաննիսյան

«Երբ հերթը հասնում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու վաղուց գրված ու մի քանի անգամ տապալված սցենարին, կրկին ներհայաստանյան որոշ շրջանակներ լծվում են ժողովրդին մանիպուլացնելու, վախեցնելու և իշխանության նկատմամբ հնարավորինս խորը անվստահություն սերմանելու գործին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր նշած խմբում են նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի ներկայացուցիչներ:

«Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. չէ՞ որ պարտքերի հետևից միշտ եկել են ու կգան: Սկզբում գույք` պարտքի դիմաց, հետո կյանք` պարտքի դիմաց...

Այո‘ իր բոլոր անվտանգային, հոգեբանական, ընդհուպ աշխարհագրական խնդիրներով, բայց սուվերեն ու ինքնիշխան որոշում:

Իսկ հիմա նրանք արգելակում են մեր անկախությունը, պետականությունը, մեզ բոլորիս` փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ:

Այսքանից հետո հայրենասեր, թե՞ հայրենադավ են նրանք, Սրբազան, թե՞ սրբազանց»,- գրել է Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում