Պաշտպանության նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի խնդիրը

Պաշտպանության նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի խնդիրը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի

արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական

կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Պաշտպանական

գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, անդրադարձել

Արցախում խաղաղապահ առաքելությանը, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի:

 

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա

սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում