ՀԱՊԿ-ը հայտարարել է կազմակերպության խաղաղապահներին ժամանակակից զինատեսակներով զինելու որոշման մշակման մասին

ՀԱՊԿ-ը հայտարարել է կազմակերպության խաղաղապահներին ժամանակակից զինատեսակներով զինելու որոշման մշակման մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է կազմակերպության խորհրդի որոշման նախապատրաստման ավարտի մասին՝ կազմակերպության խաղաղապահներին ժամանակակից սպառազինությամբ և զինամթերքով հագեցնելու վերաբերյալ։  Այս մասին Սիդորովը հայտարարել է «Բանակ-2023» համաժողովին այցի ժամանակ։

«ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով հագեցնելու պլանի գործունեության իրականացմանը։ Համապատսխան որոշումը կայացվել է»,- Սիդորովի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի խոսնակ Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Միջոցառմանը այցի ընթացքում Սիդորովը մասնակցել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ցուցահանդեսում ներկայացված ռազմատեխնիկական առաջավոր զարգացումների, ռազմական և հատուկ տեխնիկայի նոր մոդելների շուրջ: Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հետ կապված փոխգործակցության հարցեր»,-հավելել է քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում