Ռուս-չինական երկկողմ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում է. ՉԺՀ-ի ԱԳՆ

Ռուս-չինական երկկողմ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում Է: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ հանդես գալով դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
«Չինական ընկերություններն ակտիվորեն շփումներ են հաստատում ռուսաստանցի գործընկերների հետ: Երկու երկրների միջեւ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում Է»,-ասել Է Չժաո Լիցզյանը:
Նա նշել Է, որ ընթացիկ տարվա առաջին 11 ամսում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել Է 130 միլիարդ դոլարը: Ռուսաստանը եւ Չինաստանը խոշորագույն հարեւաններ են, «որոնք ունեն համագործակցության ամրապինդ հիմք եւ լայն հեռանկարներ»,-ընդգծել Է Չժաո Լիցզյանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սն Ծինպինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել Էր, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբեր ժամանակաշրջանում ավելացել Է 31 տոկոսով եւ գերազանցել մինչհամավարակային մակարդակը, ոչ հեռավոր ապագայում երկրները կհաղթահարեն 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ