Տավուշի ոստիկանները հայտնաբերել են խոշոր քանակությամբ թմրանյութ

Տավուշի ոստիկանները հայտնաբերել են խոշոր քանակությամբ թմրանյութ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ Իջևանի Տերյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տան բակում աճեցնում ու մշակում է թմրաբույսեր, իսկ տանը պահում է մեծ քանակությամբ թմրանյութ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Իրացնելով ստացված տեղեկությունները, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզները խուզարկեցին 64-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերեցին և առգրավեցին մոտ 105 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և սերմերով 30 փաթեթ, ինչպես նաև ապակե, մետաղե տարաներում և պոլիէթիլենային տոպրակներում լցված դեղնականաչավուն զանգված՝ մոտ 15 կգ ընդհանուր քաշով: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում