ԵԽԽՎ-ում գործում են երկակի ստանդարտներ. Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ

ԵԽԽՎ-ում գործում են երկակի ստանդարտներ. Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Բաքվում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա-Ադամովայի գլխավորած պատվիրակության հետ։



«Բանակցային սեղանի շուրջ ոչ ոք և ոչ մի պետություն չի կարող ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմամբ և հույս ունի, որ շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր։
 
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցող վերջին գործընթացները մեր երկրի դեմ ուղղված ստի արշավի մի մասն են։ ԵԽԽՎ-ն պետք է դառնա երկխոսության և համագործակցության հարթակ, սակայն այդ կառույցում գործում են երկակի ստանդարտներ»,- ասել է Գաֆարովան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում