Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 66 պատգամավոր, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65, Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուներին առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:
Կարծիքներ