Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցի սակրավորը ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտնաթաթից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում