Ողբերգական դեպք Երևանում. Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել

Ողբերգական դեպք Երևանում. Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմքունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

 

Գետից դուրս է բերվել դին ու պատգարակով մոտեցվել դիատարին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում