Թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է վերադարձնել․ վարչապետ

Թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է վերադարձնել․ վարչապետ

«Որպեսզի բոլորը օրենքի առաջ հավասար լինեն, պետք է բոլորը հավասար չափով թալանած լինեն»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝  չլինի այնպիսի տպավորություն, որ ապօրինի գույքը մահակ է, որը օգտագործվում է միայն ընդդիմադիրների դեմ, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, դիտարկմանը։

«Ես չեմ կարծում, որ ձեր և հարևան խմբակցության հետ մրցակցել և հավասարվել հնարավոր է, և ընդհանրապես հնարավոր է՝ այդպիսի իրավիճակի կրկնություն ՀՀ-ում։ Ես կարծում եմ, որ իրադրությունները, սկսած աղիողորմ մռնչյուններից, որ հնչում են, դաս են բոլոր նրանց համար, որ ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու, ով ուզում է լինի և որտեղից ուզում է լինի։

Եվ ավելին՝ ես արդեն ասել եմ, որ օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի։ Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնել»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում