Մոլդովայի կառավարությունը հայտարարել է ուկրաինացի փախստականներին տեղավորելու համար երկու ճամբար ստեղծելու մասին

Մոլդովայի կառավարությունը հայտարարել է ուկրաինացի փախստականներին տեղավորելու համար երկու ճամբար ստեղծելու մասին

Մոլդովայի կառավարությունը որոշել է ստեղծել երկու ճամբար՝ փախստականներին տեղավորելու համար, որոնք կարող են երկիր ժամանել Ուկրաինայից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ուրբաթ գիշերը Facebook-ում Մոլդովայի կառավարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Օտարերկրացիների հոսքի կառավարման երկու ժամանակավոր կենտրոններ են ստեղծվում Մոլդովայի Հանրապետության տարածքում՝ Ստեֆան Վոդայի շրջանի Պալանկա գյուղում և Օցնիցայի շրջանի Կալարաշովկա գյուղում, կենտրոնները կլինեն ՆԳՆ-ի իրավասության ներքո»,- հայտնել են Մոլդովայի կառավարությունից։ Նշվում է, որ ՆԳՆ ստորաբաժանումները ապաստան հայցողների համար պարզեցված մուտք կապահովեն Մոլդովայի Հանրապետության տարածքում։

Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան մուտք գործել Մոլդովայի Հանրապետության տարածք, այդ թվում՝ անձը հաստատող ներքին փաստաթղթերով և առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայականի և բացասական PCR թեստի պարտադիր ներկայացման։ Անչափահասներն ընդունվում են ծննդյան վկայականով, ներքին ինքնության քարտով կամ անձնագրով, ասվում է Մոլդովայի կառավարության հայտարարության մեջ:

Տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական հիմնարկները և արհմիությունները հնարավորություն կտան փախստականների համար ժամանակավոր տեղավորման կենտրոններ ստեղծել սոցիալական աջակցության տարածքային մարմիններին, հայտնել է կառավարությունը։ Սոցիալական աջակցության տարածքային կառույցները կնշանակեն սոցիալական աշխատողներ՝ սպասարկելու ժամանակավոր կացարանի կենտրոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում