Ադրբեջանում կրկին երկրաշարժ է եղել

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է եղել

Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները`Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին հղումով։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 21։00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ Աստարա կայարանից 45 կմ հարավ-արևելք, օջախը՝ 11 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, 5,6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: