Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր  ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր:  Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին:  Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը:
Հիշեցնեմ. սահմանված  նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:
հ.գ. 
ըստ մասնագետների, լոկացիոն առումով մեր երկրը բավականին հարմար է  ֆիլմատադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կաելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում