Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում