Շտապեմ ուրախությունս կիսել ձեզ հետ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Շտապեմ ուրախությունս կիսել ձեզ հետ»:
«Քիչ առաջ ավարտեցինք ՆԳ նախարարության տարեկան հաշվետվության քննարկումը, և մի թիվ կա, որով ուզում եմ հաճույքով կիսվել:
2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից: Նման վիճակագրություն՝ ՀՀ քաղաքացիների ելքի ու մուտքի տարբերության, մեր երկրում վարվում է 2010 թվականից, և առաջին անգամ է, որ ունենք դրական տարբերություն, այսինքն՝ առաջին անգամ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել են ՀՀ-ից:
Սա մի փաստ է, մի թիվ է, որով արժի, որ մենք բոլորս իրար շնորհավորենք ու նաև փորձենք մտածել՝ ինչն է այս թվի, վիճակագրության պատճառը: Կարծում եմ՝ երկու ակնհայտ պատճառ կա: Դրանցից մեկը խաղաղությունն է, երկրորդը՝ տնտեսական զարգացումը կամ խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը:
Ուշադրություն դարձրեք՝ 2025-ը խաղաղության ընդամենը առաջին տարին է: Առջևում խաղաղության այսպիսի բազմաթիվ տարիներ են և այսպիսի նորանոր ու հաճելի վիճակագրություններ:
Շնորհակալ եմ»,- ասել է վարչապետը:


Կարծիքներ